ՀՀ վերահսկիչ պալատի խորհուրդը հաստատել է մի շարք ոլորտներում եւ տեղական ինքնակառավարման մարմիններում՝ Կոտայքի մարզպետարանում, Աբովյանի, Եղվարդի, Հրազդանի, Չարենցավանի Սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում (ՍԾՏԳ) եւ քաղաքապետարաններում կատարված ստուգման արդյունքների վերաբերյալ իր ընթացիկ հաշվետվությունները:
Ֆինանսական խախտումների ընդհանուր ծավալը կազմում է 50, 2 մլն դրամ, որից 19.5 մլն դրամը ենթակա է պետբյուջե վերականգնման, եւս 18.1 մլն դրամը՝ պետբյուջե վերադարձման, աշխատանքով հատուցման:
Ստուգումների արդյունքներով Կոտայքում հայտնաբերված խախտումներից «առանձնապես խոշորը» վերաբերում է քաղաքաշինության բնագավառին՝ 22.5 մլն դրամ եւ ՍԾՏԳ–ներին՝ 21.5 մլն դրամ:
Քաղաքաշինության մեջ ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկնում անորակ շինարարությանը՝ 18.1 մլն, իսկ ծավալային հավելագրումներին բաժին է ընկնում 4.4 մլն դրամ։ Իսկ առողջապահության եւ կրթության ոլորտներում հայտնաբերված խախտումները կազմել են, համապատասխանաբար՝ 3 եւ 2 մլն դրամ։