Լրահոս
Օրվա լրահոսը

Զավեշտ

Մարտ 20,2012 13:50

Դալմայի այգիների մի մեծ կանաչ հատված բետոնապատվեց, հսկայական կոմպլեքս կառուցվեց, անունը դրվեց Դալմա, խորհրդանիշն էլ՝ կանաչ ծառ:

Մաշտոցի այգու ավելի քան 10.000 քմ տարածքի կառուցապատման, նույնն է՝ բետոնապատման իրավունքը տրվել է «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ-ին, որն էլ սկսել էր կանաչ տարածքների բետոնապատումը, մինչեւ ինչ-որ մի փուլում բնապահպանների բողոքի ակցիաների հիման վրա կասեցվեց:

Նույն տեղից 250քմ տարածք էլ տրվել է «Արեւելյան օազիս» ՍՊԸ-ին, բնականաբար, նորից բետոնապատելու եւ տաղավարներ տեղադրելու համար:

Կարո՞ղ ա մեր չինովնիկները կանաչը ասոցացնում են միայն մի բանի հետ:

 ԿԱՐԵՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ
Փաստաբան

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031