«Առավոտը» տեղեկացրել է, որ Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում պայքարելու են ՀՀԿ անդամ Հակոբ Հակոբյանը եւ ոչ ՀՀԿ-ական Սեյրան Սարոյանը (լուսանկարում), ում էլ սատարում է իշխող կուսակցությունը: Այս ընտրատարածքում ոչ պաշտոնապես մեկնարկած ընտրապայքարը հետաքրքիր
փուլ է մտնում եւ արտառոց դրսեւորումներ ունենում: Սեյրան Սարոյանի ենթակաները շտաբում եղած մի խոսակցության ժամանակ շեֆին տեղեկացրել են, որ տեղացի ընտրողները դեռ հիշում են եւ տպավորված են Հակոբ Հակոբյանի՝ ժամանակին բաժանած օգնություններով, որոնցից մեկն էլ հանգուցյալների ընտանիքներին տրամադրված ֆինանսական աջակցությունն էր: Ասում են՝ պաշտոնաթող գեներալը երկար մտածելուց հետո իր ենթականերին պատվիրել է. «Այ տղա, գնացեք մի մեռել գտեք, մենք էլ փող-մող տանք: Թե չէ՝ զահլես տարաք»:
«Առավոտ» օրաթերթ