Հատված ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի հետ հարցազրույցից:
–Նախընտրական քարոզարշավը շուտով կսկսվի, բայց անպաշտոնը վաղուց է սկսվել: Եվ ակնհայտ է, որ գաղափարների պայքարը բացակա է մեծ հաշվով:
-Ես մի կուսակցություն եմ ներկայացնում, որին ընդունում են, թե ոչ, բայց չեմ կարող ասել, թե գաղափարազուրկ է: Մեզ համար էին ասում՝ ռոմանտիկ խոհանոցային մտավորականություն, երբ նստած՝ երկրի մասին ֆանտաստիկ ծրագրեր էինք կազմում եւ արարողակարգի հանգույն վերջացնում էինք, ասելով` ախ, մերոնք կգան:
Մերոնք եկան, եւ ես, ճիշտն ասած, սոմնամբուլի պես եմ գնացել այդ կուսակցություն` գաղափարների հետեւից: Հիմա եկել է սերունդ, որը որպես քաղաքական գործիչ իր կարիերան է կերտում: Ես, ճիշտն ասած, Դաշնակցությունից ու կոմունիստներից բացի, ուրիշ որեւէ գաղափարակիր կուսակցություն չեմ տեսնում: ՀՀԿ-ն եւս ազգային ուղղորդում ունի` նժդեհականությունը: Իհարկե, Նժդեհը, նախ, Դաշնակցությանն է, հետո` բոլորինը: Այդ իմաստով ազգային դիմագիծ ունեցող քաղաքական ուժ համարում եմ ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն:
Ի դեպ, եթե պետության ղեկավարը ՀՀԿ առաջնորդն է, ժողովուրդը բնականորեն է գնում նրա հետեւից: Ուժեղի հետեւից է գնում: Փառք Աստծո, որ այնտեղ նժդեհապաշտներ են, թե չէ կարող էին գլոբալիստներ կամ գենդերականներ լինել:
Անահիտ ԵՍԱՅԱՆ
«Հայոց աշխարհ»