Մարտի լույս 19-ի գիշերը թալանել են Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղի մանկապարտեզը: Չարագործները տարել են նախադպրոցական հաստատության գազօջախը, լվացքի մեքենան, սառնարանը, ամաններ լվանալու սարքավորումը, հեռուստացույցը, թվային նվագարկիչը, երաժշտական կենտրոնը:
Խաշթառակի գյուղապետ Հայկ Քամալյանն ասաց, որ գյուղապետարանը 2010թ. մարտ-ապրիլ ամիսներին «Վորլդ վիժն» կազմակերպության աջակցությամբ մանկապարտեզը կահավորել է արդիական սարքավորումներով: Կողոպտիչներն այնքան հանդուգն են եղել, որ կարողացել են այդքան սարքավորում դուրս բերել մանկապարտեզից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ