Հատված ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի հարցազրույցից:
– Պարոն Արսենյան ջան, համագումարում ընդդիմադիր մտքեր շա՞տ հնչեցին։ – Այո՛, կային։
– Հիմա, կոալիցիայի մե՞ջ է էս կուսակցությունը, թե՞ չէ։
– Ո՞ր տեսանկյունից։
Կարդացեք նաև
– Բոլոր՝ ֆաս, անֆաս, ֆորմալ։
– Ֆորմալ տեսանկյունից, կարծում եմ՝ այո։
– Իսկ ո՞չ ֆորմալ։
– Իսկ ոչ ֆորմալ, կարծո՜ւմ եմ…
– Իսկ բարոյակա՞ն։
– Ես կարծում եմ, որ բարոյական գնահատականները դու կտաս։
– Դե հո ես չե՞մ կարող բարոյական այդքան մեծ բեռը «կրել» իմ վտիտ ուսերին, Դուք էլ, չէ՞, վերջապես Դուք էլ եք, չէ՞, քաղաքացի։
– Որտե՞ղ ես գրելու էս նյութը։
– Որտեղ ուզեմ։ Պատերին։ Սրտերին։ Հոգիներին։ Մտքերին։ Լիբերալ մարդը, պարոն Արսենյան, պետք է պատրաստ լինի բոլոր հարցերին պատասխանելու, ինձ «մի՛ ճնշեք» վերջապես։ Վերջին անգամ եմ հարցնում. կոալիցիայի մեջ եղող կուսակցությունը կարո՞ղ է իրեն հարթակային ընդդիմության պես պահել։
– Ցանկացած քաղաքական կառույց, ելնելով այն խնդիրներից, որոնք ծառացել են պետության առջեւ, կարող է փոխել իր «հարթակային» դիրքորոշումը։
– Կեցցեք։ Հիմա, էն ամենը, ինչ այդ կուսակցությունը քննադատում է, ինքը պատասխանատո՞ւ է դրա համար, թե՞ ոչ։
– Մասամբ։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
«Իրատես դե ֆակտո»