Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական, իրավական գիտությունների թեկնածու Ռուստամ Մախմուդյանն ընդգրկված է ԲՀԿ համամասնական ցուցակում։ Մախմուդյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ հավելելով, որ ԲՀԿ-ն պատրաստակամություն է հայտնել եզդի ազգի ներկայացուցիչ ունենալ խորհրդարանում։ «Ես ագգությամբ եզդի եմ եւ ԲՀԿ-ի հետ քննարկելուց հետո իմ այդ որոշումը կայացրել եմ։ Հայտնի է, որ ԲՀԿ-ն ցանկանում է երիտասարդ ներկայացուցիչներ ունենալ ԱԺ-ում, ինչի հետ ես համամիտ եմ։ Իմ նպատակն ԱԺ-ում իրավաստեղծ գործունեություն ծավալելն է»,- եզրափակեց ՄԻՊ խորհրդականը։
Հիշեցնենք, որ Ռուստամը բավականին ակտիվ աշխատել է անցած նախագահական ընտրությունների ժամանակ՝ որպես մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի անդամ։ Եվ երբ արտակարգ դրություն էր, նա մի շարք թերթերի լրագրողների հետ անձամբ եղել է տպարաններում։
«Ժողովուրդ»