Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը վերջապես որոշել է ամուսնության առաջարկ անել իր սիրած աղջկան՝ հեռուստահաղորդավար Սառա Կարբոներոյին:
Աշխարհի վերջին առաջնության ժամանակ ուղիղ եթերում համբույրով հայտնի զույգը մտադիր է հարսանիքն անել այս տարվա ամռանը: Սակայն դարպասապահը գերադասում է մանրամասների մեջ չխորանալ: «Իրականում մենք դեռ կոնկրետ օր չենք որոշել: Սկզբում պլանավորել էինք հուլիսին՝ Եվրոպայի առաջնությունից հետո: Բայց ավելի ուշ մտքափոխ եղանք: Իսկ թե ի՞նչ նոր որոշում ենք կայացրել, չեմ ասի: Սակայն մի անհանգստացեք, մեր ամուսնությանը ոչինչ չի կարող խանգարել», – հետաքրքրասեր լրագրողներին ասել է Կասիլյասը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ