ՀՀԿ համամասնական ցուցակի 33-րդ հորիզոնականում ընդգրկված ՀՀԿ–ական քաղաքական գործիչ եւ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) երեկ խորհրդարանում նման պատասխան տվեց, երբ հարցրինք նրան իր օրենսդիր աշխատանքի մասին։
– Կխնդրեի գնահատեիք Ձեր աշխատանքն ԱԺ–ում։ Դուք այն ինչպե՞ս եք գնահատում։
– Ես չեմ գնահատողը։ Դուք Երեւի շատ եք հանդիպել, որ իրանք իրանց գնահատականներ են տալի, ես դրանց նմաններից չեմ։ ..Հնարավորության սահմաններում աշխատել եմ ինչքան հնարավոր է պիտանի լինեմ մեր պետականությանը։ Հասկացա՞նք իրար։
– Կարելի է ասել՝ գոհ եք ԱԺ–ում Ձեր աշխատանքից։
Կարդացեք նաև
– Հնարավորության սահմաններում ինչով կարողացել եմ պետությանը պիտանի լինեմ, իհարկե գոհ եմ։
– Իսկ օրենսդրակա՞ն աշխատանքը։
– Շատ ես շարունակում արդեն։ Շատ ես խոսում։
– Իսկ ինչի՞ց խոսեմ։
– …Ճանապարհորդություններից-բանից, տենց բաներից խոսանք, թե չէ
հոգնել ենք։
Մարինե ԽԱՌԱՏՅԱՆ
«Հրապարակ»