Լրահոս
Օրվա լրահոսը

Զրոների հանրագումարի արժեքը

Մարտ 20,2012 10:42

Շարքային հանրապետականը, ինչպես նաեւ շարքային ընտրողը փորձում է հասկանալ` ի՞նչ է տալու իրենց, օրինակ, Հայկ Բաբուխանյանի, Արտաշես Գեղամյանի, քաղաքական մյուս «ներգաղթյալների» ընդգրկումը ՀՀԿ ցուցակում, եւ առհասարակ` ի՞նչ սկզբունքով է ձեւավորվել հրապարակված ցուցակը: Այդ հարցի պատասխանը, թերեւս, գիտի միայն նախագահ Սերժ Սարգսյանը:

Դա վատ է առանձին վերցրած ՀՀԿ-ի համար: Որովհետեւ այդ մարդիկ ո՛չ հարստացնելու են կուսակցությանը, ո՛չ աղքատացնելու, նրանք գործելու են միայն Սերժ Սարգսյանի եւ իրենք իրենց համար:

Քաղաքական դաշտի առողջացման տեսանկյունից նման քայլը երկակի նշանակություն ունի: Մի կողմից լուսանցքային ուժերի այսպիսի կուտակումը ՀՀԿ-ում բացահայտում է, թե քաղաքական որ այլընտրանքային ռեսուրսների վրա է հենվում իշխող կուսակցությունը: Բացի դրանից` այն հանգեցնում է քաղաքական մրուրի մաքրմանը: Որովհետեւ ոչ մի տարբերություն այլեւս չի լինելու` հասարակությունը գործ ունի ՀՀԿ-ի՞, թե՞, ի դեմս այս կուսակցությունների ու նրանց լիդերների, իշխող կուսակցության այլեւս բացահայտ հաճախորդների հետ:

Բայց սա  քաղաքական դաշտի խոշորացման` ո’չ որակական եւ ո’չ էլ քանակական իմաստով, չի հանգեցնի, որքան էլ փորձեն այդպես մատուցել: Որովհետեւ այս ուժերը ոչ թե տարրալուծվում են ՀՀԿ-ում, այլ պարզապես դրա հարթակին ինքնադրսեւորման ու վերակենդանացման նոր հնարավորություն են ստանում:

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031