Այսօր՝ մարտի 19-ին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները վարչական պատասխանատվության են ենթարկել BMW X5 մակնիշի 016 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենայի վարորդին: Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրինախախտ վարորդը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ստեփանյանի ազգականն է՝ Ստեփան Ստեփանյանը, ով վարում է նշված ավտոմեքենան: Իսկ ավտոմեքենան սպասարկում է պատգամավոր Տ. Ստեփանյանին: Ինչպես ավելի վաղ aravot.am-ին հայտնել էր Գ. Շամշյանը, այսօր Արշակունյաց 2 հասցեում Մամուլի շենքի դիմաց նկարահանել էր պատգամավորի BMW X5 մակնիշի ավտոմեքենան, որի դիմապակու վրայից բացակայում էին ԱՊՊԱ եւ տեխզննման կտրոնները: Վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո դիմապակուն հայտնվեցին կտրոնները: Ի դեպ, ակտը կազմելու ժամանակ պատգամավորը եղել է ավտոմեքենայում: