Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների այսօրվա տվյալները:
Թիվ 17 ընտրատարածքում նախօրեին առաջադրված Տիգրան Կարապետյանին նոր մրցակից է հայտնվել՝ Արտաշատի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն, ՀՀԿ-ական Կարինե Պողոսյանը: Թիվ 23 ընտրատարածքում էլ ինքնառաջադրվել է անկուսակցական 2 թեկնածու՝ «Գրանգո-շին» ընկերության տնօրեն Տիգրան Պետրոսյանն ու անհատ ձեռնարկատեր Սմբատ Սիմոնյանը, թիվ 26-ում՝ գյուղատնտեսության նախարարի տեղակալ , ՕԵԿ-ական Տիգրան Ղալեչյանն է, թիվ 12-ում՝ ինքնառաջադրվել է անկուսակցական Տիգրան Տեր-Պետրոսյանը, իսկ 22-ում՝ ինքնաառաջադրվել է ՀՀԿ-ական «Նաիրիտ» գործարանի գլխավոր տնօրենի խորհրդականը՝ Վահագն Հակոբյանը: Թիվ 25-ում՝ ինքնաառաջադրվել է անկուսակցական Սասուն Միքայելյանը, իսկ թիվ 28-ում՝ ԲՀԿ-ական Գագիկ Ծառուկյանի մրցակիցը «Երեւան ջուր» ընկերության թիվ 10 տեղամասի պետ, անկուսակցական Արմեն Ավդալյանն է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ