Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վախը` մահվան պատճառ. մեկնաբանում է հոգեբանը

Մարտ 19,2012 21:01

«Ես շատ եմ վախենում մթությունից,  մանավանդ երբ տանը մենակ եմ լինում, մոտս հիստերիա է սկսվում»,- պատմում է Սյուզին` նշելով, որ տանը մենակ լինելիս սկսում է նույնիսկ տարօրինակ ձայներ լսել: Վախը բնորոշ է բոլոր մարդկանց և կենդանի արարածներին: Այն ստիպում է լինել զգույշ ու խուսափել հնարավոր վտանգներից: Սակայն երբեմն վախը կարող է վերածվել ֆոբիայի (հունարեն «ֆոբոս» բառից` «վախ»): Ինչպես նշում է հոգեբան Աննա Մարգարյանը, վախը հիմնված է ինքնապահպանման բնազդի վրա, ունի կենսաբանական նշանակություն, կրում է պաշտպանական բնույթ և ուղեկցվում է նյարդային գործունեությամբ, ֆիզիոլոգիական փոփոխություններով, ինչն էլ ազդում մարդու է շնչառության, պուլսի, զարկերակային ճնշման ու ստամոքսահյութի արտազատման վրա: «Առաջին հայացքից վախը մարդուն միայն բացասական հույզեր է պատճառում, բայց այն օգնում է վտանգավոր իրադրությունների լավ մտապահմանը»,- հավելում է հոգեբանը: Եթե վախը հանդիսանում է ռեակցիա վտանգի ընկալմանը, ապա ֆոբիան ինչ-որ բանի հանդեպ մշտական, չկառավարվող և հիվանդագին վախի զգացում է, որը խանգարում է առօրյա կյանքում: «Վախի և ֆոբիայի տարբերությունը էմոցիայի հաճախականության մեջ է: Սովորաբար վախը կարճատև է, վերանում է տարիքի հետ, էականորեն չի ազդում անհատի բնավորության վրա, չի խանգարում շրջապատի հետ հարաբերություններում: Բացի այդ, ունի նաև պաշտպանական նշանակություն, քանի որ թույլ է տալիս խուսափել վախի օբյեկտի հետ հանդիպումից»,- նշում է հոգեբանը` ներկայացնելով ֆոբիային բնորոշ հատկանիշները. «Ֆոբիան մարդուն ստիպում է փոխել ապրելակերպը, որպեսզի հեռու մնա վախ առաջացնող առարկաներից, երևույթներից, իրադարձություններից»: Նրա խոսքով, ֆոբիաները սկսում են ձևավորվել դեռահաս տարիքում, քանի որ երեխաները, շատ երևույթներ չհասկանալով սկսում են վախենալ դրանցից, և այդ վախերն էլ  մնում են մարդկանց մոտ ու հետագայում վերածվում ֆոբիայի: «Մարդու ծննդյան առաջին 7-9 ամիսները տագնապի ու վախի զարգացման համար բավական զգայուն շրջան են, ուստի առաջին տարին շատ  կարևոր էտապ է մարդու հուզական աշխարհի հետագա զարգացման համար»,- ավելացնում է հոգեբանը: Նրա  խոսքով, ընդհանրապես վախ չունեցող մարդ գոյություն չունի և կան վախի շատ տեսակներ, որոնք հատուկ են  բոլորին: «Առավել լուրջ է ֆոբիաների առկայությունը։ Դրանց հիմքը խոր թաքնված տագնապն է, որի ժամանակ լինում է շնչահեղձություն, կծկումներ կոկորդում, արագացված շնչառություն, իսկ ինտեսիվ վախը կարող է նույնիսկ հասցնել մահվան»: Հոգեբանը խորհուրդ է տալիս հրաժարվել մարդկանց մեջ տարածված վախը հաղթահարելու «տարօրինակ» մեթոդներից. «Երբեք չի կարելի, օրինակ` մթությունից վախեցող մարդուն ստիպել, որ նա, իբր վախը հաղթահարելու համար, մնա մթության մեջ կամ փորձեն նրան պակի տակի պահել մութ սենյակու; Պետք չէ մարդուն ստիպել գնալ վախին ընդառաջ, այդպիսով ոչ թե օգնում են ազատվել ֆոբիայից, այլ «օժանդակում են» ֆոբիայի առավել ուժեղացմանը և խորացմանը»:

Ռուզան Ասատրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031