Այսօր առավոտյան ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեսախցիկն արձանագրել է, որ «Կիա» մակնիշի 70 TT 888 համարանիշի ավտոմեքենան Ուլնեցի փողոցում կանգնել էր հետիոտնի համար նախատեսված «զեբրա»-ի վրա եւ խանգարում էր անցորդներին:
Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեքենան մոտ 30 րոպե այդպես կանգնած է եղել, քաղաքացիները զայրացել են, սակայն նշված հատվածով անցնող ՃՈ աշխատակիցները չտեսնելու էին տալիս մեքենան:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: