Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի հանրապետական կուսակցության պաշտոնական կայքէջից`
մարտի 18-ին կայացած Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում Մուշեղ Արծրունու Լալայանը հաստատվեց ՀՀԿ փոխնախագահի պաշտոնում:Ի դեպ, հենց այդ օրը լրացել է պարոն Լալայանի ծննդյան 45-ամյակ-ը: Մ. Լալայանը ՀՀԿ անդամ է 1993թվականից։ 1993-1997թթ. եղել է ՀՀԿ խորհրդի անդամ, խմբագրել կուսակցության «Հանրապետական» պաշտոնաթերթը և «Ազգայնական մատենաշարը»։ 2003թ. վերընտրվել է ՀՀԿ խորհրդի կազմում եւ խմբագրում է ՀՀԿ «Հանրապետական» ամսաթերթը։ 2005թ. դեկտեմբերից ՀՀԿ փոխնախագահն է գաղափարախոսական հարցերի գծով։