Այսօր՝ մարտի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:00-ի սահմաններում՝ Երևանի Խանջյան փողոցում՝ «Վերնիսաժ»-ի դիմացի կանգառում մի երիտասարդ ինքնազգացողության վատթարացման պատճառով ընկել էր գետնին:
Շտապ ժամանել էին «1-03» ծառայության թիվ 7 բուժբրիգադը:
Բժիշկները առաջին բուժօգնություն ցույց տալուց հետո երիտասարդին տեղափոխեցին հիվանդանոց:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի: