Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ պատշաճ ժամկետներում կուսումնասիրեն Խաչատուր Սուքիասյանի՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության 15.03.2012թ.. թիվ 25/01-15311 գրությունը հաշվի չառնելու և սահմանված կարգով իրեն որպես պատգամավորի թեկնածու գրանցելու դիմումը: ԿԸՀ-ից ժամկետներ չհայտնեցին:
Հիշեցնենք, որ Խ. Սուքիասյանը մարտի 7-ին թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով էր դիմել՝ ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուի ինքնաառաջադրման համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ