Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորի մեքենան՝ առանց ԱՊՊԱ կտրոնի

Մարտ 19,2012 17:47

Այսօր՝ մարտի 19-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Արշակունյաց 2 հասցեում՝ Մամուլի շենքի դիմաց, նկարահանել է BMW X5 մակնիշի 016 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենան` առանց ԱՊՊԱ կտրոնի:

Նշված ավտոմեքենան սպասարկում է Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ստեփանյանին, իսկ ավտոմեքենայի համարանիշներն էլ գրանցված են Ազգային ժողովի ավտոտնտեսության հաշվեկշռում:

Նշված օրինախախտման համար օրինազանց վարորդը պետք է ենթարկվի վարչական պատասխանատվության:

Գագիկ ՇԱՄՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031