Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը դեռ երկու օր ժամանակ ունի կողմնորոշվելու` ընդգրկվո՞ւմ է ԲՀԿ ցուցակում, թե՞ ոչ։
«Հրավիրված եմ եղել ԲՀԿ-ի համագումարին, մասնակցել եմ, կա գաղափարական ընդհանրություն, անշուշտ։ Նախնական համաձայնություն, սակայն, տվել եմ»,- այսօր լրագրողներին ասաց Հմայակ Հովհաննիսյանը։
Այժմ Քաղաքագետների միության նախագահն ուսումնասիրում է համագումարի նյութերը եւ նախընտրական պլատֆորմը։ «Ի վերջո, դա քաղաքական թիմ է եւ եթե դու նույնիսկ ունես անկուսակցականի կարգավիճակ, կրում ես պարտավորություններ թիմի գործունեության համար»,– մեկնաբանեց Հմայակ Հովհաննիսյանը։
Նա տեղեկացրեց, որ մեծամասնականով եւ համամասնականով առաջադրվելու համար արդեն տեղեկանքներ վերցրել է։
Կարդացեք նաև
«Անկուսակցական գործչի իմ կարգավիճակը պահպանելու եմ»,- վստահեցրեց նա։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ