Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Թորոսյանը պարզաբանում է. «Ջհանգիրյանի հայտնվելը ցուցակում վիրավորական է ՀԱԿ-ի ցանկացած անդամի համար»

Մարտ 19,2012 17:00

Նախ, կուսակցության Վարչության անունից շնորհակալություն եմ հայտնում այն ԶԼՄ-ներին, որոնք հրապարակեցին մեր «Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական գործունեության մասին» հայտարարությունը, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր իրենց օպերատիվ արձագանքներով շարունակում են աջակցել մեր մտահոգությանը ՀԱԿ-ի նախընտրական ցուցակի որակի առնչությամբ:

Սակայն, պարզաբանման հիմնական նպատակն այն է, որ Հայտարարության մեջ տեղ է գտել անհաջող ձևակերպում «1995-2008թ.թ.-ի կեղծված ընտրությունների ԿԸՀ-ների որևէ անդամ չի կարող տեղ զբաղեցնել Ցուցակում՝ ընդհանրապես» մեր տեսակետում:

Անկասկած, դա չի վերաբերում ՀԱԿ անդամներ՝ Ֆելիքս Խաչատրյանին և Զոյա Թադևոսյանին:

Ավելին, ՀԺԿական Ֆ.Խաչատրյանն, ըստ ինձ, ՀՀ ԿԸՀ-ների լավագույն անդամներից մեկն է:

Իսկ, տվյալ դեպքում, խոսքը հիմնականում վերաբերել է, ժամանակին, ԿԸՀ փաստացի ղեկավար Գ.Ջհանգիրյանին, որի միայն հայտնվելը ցուցակում վիրավորական է ՀԱԿ-ի ցանկացած անդամի համար:

Առաջին Նախագահը չի կարող նմանվել ՀՀԿ ղեկավարին, որը ցուցադրաբար «ուրիշի փոխարեն քվեարկողներին», այսինքն, ծանր հանցագործություն կատարած անձանց ընդգրկեց ՀՀԿ ղեկավար մարմնում և նախընտրական ցուցակի վերևներում:

Ինչևէ, իմ անունից ես ներողություն եմ խնդրում ՀԱԿ իմ գործընկերներից հիշյալ վրիպակի առնչությամբ:

«ՄԻ-96» կուսակցության նախագահ

 

  Ռ.Թորոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031