Երեկ գիշերվանից մամուլում շրջանառվեցին ՀՀԿ համամասնական ցուցակի «պատառիկներ»: Հանրապետական կուսակցության պաշտոնական կայքէջում հրապարակվել են ՀՀԿ համամասնական ցուցակի միայն առաջին 20 համարները, մինչդեռ երեկ ողջ օրվա ընթացքում տարբեր կայքերում տարբեր թվաքանակներով հրապարակվեցին հավանական ցուցակներ: Այդ թիվը տատանվում է 76-85-ի սահմաններում: ՀՀԿ-ում արդեն պաշտոնապես հայտարարել են, որ համամասնական ցուցակը հավելյալ փաստաթղթերով ԿԸՀ կներկայացվի ամսի 21-ին:
Aravot.am-ի հարցին` արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են ՀՀԿ ցուցակի մամուլում շրջանառվող տարբերակները, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը պատասխանեց, որ իրականությանը համապատասխանում են միայն այն անունները, որոնք հրապարակված են ՀՀԿ կայքէջում: Ցուցակի, այսպես ասած, մամուլում հրապարակվող շարունակությունները հորինվա՞ծ են, հարցին` Կարեն Ավագյանը պատասխանեց. «Համենայնդեպս, պաշտոնական էլ չեն»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ