ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը չորեքշաբթի օրը՝ ս.թ. մարտի 21-ին, ժամը 13:00-ին ՀՅԴ Սիմոն Վրացյան Կենտրոնում (Հանրապետության 30) հրավիրելիք իր ասուլիսում ներկայացնելու է մայիսի 6-ի խոհրդարանական ընտրություններին ՀՅԴ համամասնական ցանկը: Ի դեպ, Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ-ից փոխանցեցին, որ կուսակցության համամասնական ցուցակի վերաբերյալ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, եւ հորդորեցին սպասել դրա պաշտոնական հրապարակմանը: