Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանին ՀՀԿ ցուցակը չի՛ դրդում «հավատալու», որ մի բան «կփոխվի»

Մարտ 19,2012 16:14

«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ըստ ձեզ՝ Հանրապետական կուսակցության հրապարակած ցուցակը վստահություն ներշնչո՞ւմ է, կուսակցության հռչակած «Հավատանք, որ փոխենք» կարգախոսին համապատասխանո՞ւմ է, պատասխանեց. «Իհարկե՝ ոչ: Բայց ես առանձնապես այլ բան չէի էլ սպասում այդ ամենից: Ի վերջո, այն լոզունգը, որը հրապարակվեց՝ «Հավատանք, որ փոխենք», ի սկզբանե անլուրջ էր, որովհետեւ մինչեւ հիմա դեռ «Առաջ Հայաստանի» հաշվետվությունը տրված չէ: Ի՞նչ եղավ Հայաստանը՝ առաջ գնալով, որ հիմա էլ ասում են՝ հավատանք, որ փոխենքՊարզ է, որ ցուցակն էլ պետք է բաղկացած լիներ հին, հնամաշ, բարոյապես մաշված անձանցից, որոնցից շատերը պարզապես հասարակական ալերգիա են առաջացնում զանգվածների մոտ եւ դրված են տեղերում, որոնք ենթադրաբար անցողիկ տեղեր են դեպի Ազգային ժողով: Իսկ հանրային վստահության մասին խոսելն՝ այս ցուցակի կապակցությամբ՝ մոտենում է ցինիզմի մատույցներին»:

Ինչ վերաբերում է «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» համատեղ ցուցակում տեղ գտած անակնկալներին եւ անհայտ մարդկանց, պարոն Մեհրաբյանը ասաց. «Գիտեք ի՞նչ, ի վերջո, անհայտ մարդկանց համար երկու ամիս ժամանակ կա հայտնի դառնալու համար, եւ ես չէի ասի, որ եթե մարդն անհայտ է, ուրեմն պետք է ցուցակում չլինի: Կտրականապես դեմ եմ նման մոտեցմանը: Նույնիսկ հակառակը կասեմ՝ այո, ինչքան շատ նոր մարդ լինի, այնքան քաղաքական դաշտի նորացման հավանականությունն ու հնարավորությունը կմեծանան»: Փաստորեն՝ այդ ցուցակը ձեզ դո՞ւր է գալիս՝ մեր ճշտող հարցին, պարոն Մեհրաբյանը պատասխանեց. «Դուր գալն ավելի էմոցիոնալ բնորոշում է, բայց կարծում եմ, որ ինձ մոտավորապես հասկանալի է տրամաբանությունը, որով կազմվել է այդ ցուցակը, եւ ես կարծում եմ, որ դա հեռանկարային տրամաբանություն է՝ ներկայիս քաղաքական դաշտի իրավիճակը հաշվի առնելով»:  

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031