Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջնորդվում ենք խելագարության կանխավարկածո՞վ

Մարտ 19,2012 15:52

ԱԺ-ում այսօր սկսվեց  «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի 2-րդ ընթերցմամբ քննարկումը: Այն ներկայացրեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` նշելով, որ խմբակցություններից ու անհատ պատգամավորներից ստացել է առաջարկներ, որոնք ամբողջովին կամ մասնակի ընդգրկել են օրինագծում: Այս օրինագծի քննարկումը տեղի էր ունում 12 պատգամավորի առկայության պայմաններում, որոնցից 4-ը «Ժառանգությունից», 2-ը՝ ԲՀԿ-ից, 6-ը` ՀՀԿ պատգամավորներից:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն Արդարադատության նախարարին ուշադիր լսելուց հետո ընդգծեց, որ ոչ մի կառուցողական փոփոխություն չտեսավ:

«Այս օրինագիծը շարունակում է մնալ նախագահակենտրոն: Արտակարգ դրության ժամանակ իրավագիտության մեջ առկա «խելագարության կանխավարկածով» եք առաջնորդվելու պետական մյուս մարմինների նկատմամբ. նրանց սահմանադրական գործառություները դարձրել եք ձեւականությանը շատ մոտ»,- նշեց պարոն Սաֆարյանը:

«Օրենքները ողջամտության կանխավարկածով են գրվում, հակառակ դեպքում կարող ենք որեւէ օրենք չընդունել»,- արձագանքեց Հրայր Թովմասյանը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել