Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺ-ն չդատապարտեց Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունը

Մարտ 19,2012 14:50

ԱԺ քառօրյան այսօր սկսվեց «Ժառանգության» ներկայացրած՝ հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ օրակարգից հանելու, «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» նախաձեռնությունների քննարկմամբ: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարեց վերջին առաջարկին դեմ է քվեարկելու:

«Այս համայքները մեծ ներդրում են ունեցել մեր երկրի զարգացման համար: Շատ կարեւոր է այս օրինագծի ընդունումը ու դրա համար կարող եք նաեւ հանրային լսումներ կազմակերպել: Նաեւ բարոյական խնդիր կա՝ որպես ցեղասպանություն վերապրած ազգ»,- հայտարարեց «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ իր հերթին ընդգծեց, որ իրենք չեն մասնակցելու այս նախագծի քվեարկությանը, քանի որ, ինչպես նա նշեց, ՀՀԿ-ն անորոշ տրամաբանությամբ քայլեր չի ձեռնարկելու. «Իսկ դուք հարցրե՞լ եք այդ փոքրամասնություններին, նրանք ուզո՞ւմ են այդ նախագծի ընդունումը, թե՞ ոչ, քանի որ դրա ընդունումը քաղաքական պայմանադրումներ պետք է ունենա»,- ասաց նա:

Միով բանիվ՝ 17 կողմ, 0 դեմ եւ ձեռնպահ ձայների հարաբերությամբ ԱԺ-ն այսօր չընդունեց «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» նախագիծը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031