Մարտի 16-ին ընկերուհիների հետ «One» ակումբ այցելած Սոսե Պ. -ն տհաճ միջադեպ է ունեցել ակումբի անվտանգության աշխատակիցների հետ: Այս մասին Aravot.am- ի հետ զրույցում ասաց տուժած Սոսե Պ. –ն ՝պատմելով, որ այդ օրն ինքը ընկերուհիների հետ պարելու էր գնացել եւ ակումբից դուրս գալիս՝ անվտանգության աշխատակիցները սկսել են քաշել մազերը, ու խփելով, քաշքշելով դուրս հանել ակումբից. «Ես հիշում եմ՝ նայում էի երկնքին ու գոռում էի՝ մազերս թողեք, ընկերուհիներս մի կողմից էին գոռում, ու մի չորս տղայով ինձ դուրս են հանում ու զգում եմ եղունգս է պոկվել, շրթունքիցս էլ արյուն էր գալիս: Աջ թեւիս տակն ամբողջությամբ կապտացրել են, ձախ թեւս՝ էլի կապտած»:
Ս. Պ.-ի խոսքերով, ինքն այդ օրը ալկոհոլ էր օգտագործել, ու անվտանգության աշխատակիցները նրա՝ ակումբ մտնելու առաջին վայրկյանից իրենց ուշադրության տակ են պահել :
Ս. Պ.-ն արդեն դիմել է ոստիկանություն ու ակումբի մենեջերին: Վերջինս էլ, աղջկա պատմելով՝ իրեն խոստացել է հրավիրել ակումբ ու բացահայտել, թե որ անվտանգության աշխատակիցն է բռնություն կիրառել, բայց այդպես էլ չի կազմակերպել այդ հանդիպումը ու հաջորդ օրը հեռախոսազանգի ընթացքում սկսել է ծաղրել աղջկան:
Կարդացեք նաև
Aravot.am-ը զրուցեց նաեւ ակումբի մենեջեր Կարեն Սարգսյանի հետ: Նրա պատմելով, աղջիկն այդ օրը հարբած է եղել ու միջադեպ է ունեցել իրենց հաճախորդներից մեկի հետ. «Երեւի խառնել են մեր անվտանգության աշխատակիցների հետ, նրանք բաժանել են, այդ աղջիկն անգամ կրունկով կպել է՝ մեր անվտանգության աշխատողներից մեկի ոտքն է վնասվել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ