Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչ, Արաբ գրողների միության անդամ Նորա Արիսսյան այսօր Մեդիամաքս-ին ասել է, որ այս գիշեր պայթյուն է գրանցվել Դամասկոսի Մեզզեյ թաղամասում, որտեղ գտնվում է ՀՀ դեսպանատունը:
Նորա Արիսսյանը տեղեկություններ ունի 10 հայազգի վիրավորների մասին, որոնց կյանքին վտանգ չի սպառնում:
ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը Մեդիամաքս-ին հայտնել է, որ մանրամասները ճշտվում են:
Մարտի 18-ին Հալեպում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է հայազգի Արաքս Պետրոսյանը, վիրավորվել են Սիրայի 5 հայազգի քաղաքացիներ:
Կարդացեք նաև
Նորա Արիսսյանն ասել է, որ այսօր Հալեպում տեղի է ունեցել Արաքս Պետրոսյանի հուղարկավորությունը:
“Վիրավորները մեկ ընտանիքի անդամներ են, որոնք բնակվել են պայթյունին մոտ գտնվող շենքում”,- նշել է Նորա Արիսսյանը:
Նրա խոսքով, մտահոգություն է առաջացնում այն, որ պայթյունը տեղի է ունեցել քրիստոնեական թաղամասում, որի մեջ է մտնում նաեւ հայկական թաղամասը:
“Պայթյունը եղել է այն ժամին, երբ հայկական վարժարաններից երեխաները տուն էին գնում”,- ասել է Արիսսյանը: