Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տաքսիստը 2000 դրամ պարտքի հետեւից գնալով` ձերբակալվել է Վրաստանում

Մարտ 19,2012 13:32

Շուրջ 5 օր է, ինչ Տավուշի մարզի Կողբ գյուղի 37-ամյա բնակիչ, «Կողբ» տաքսի ծառայության վարորդ Արմեն Բարսեղյանը Վրաստանում ձերբակալված է: Նրա գործընկերները հայտնեցին, որ Արմենի հեռախոսն անջատված է, եւ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չկա:

Դեբեդի հովտում հայ-վրացական սահմանը հսկող զինվորներից մեկը տաքսիստին որպես փոխադրավարձ 2 հազար դրամ պարտք է եղել: Արմենը Բագրատաշենի մաքսակետ տանող միջպետական մայրուղու եզրին, Դեբեդի ամբարտակ ծառայող կամրջի վրա զինվորներ է տեսել: Փաստորեն կամուրջը հայ-վրացական սահման է հանդիսանում, սակայն սահմանի մասին նախազգուշական ցուցանակ չկա: Արմենը զինվորներ տեսնելով` կարծել է, որ իրեն գումար պարտք սահմանապահ հայ զինվորը կարող է նրանց մեջ լինել: Նա կամրջով քայլելով` հայտնվել է վրացական տարածքում, վրաց սահմանապահների մոտ: Սահմանապահներն Արմենի մոտ, բացի իր անձնագրից, գտել են նաեւ Ալավերդու մի բնակչի անձնագիր: Վերջինս փոխադրավարձը չկարողանալով վճարել` իր անձնագիրը տաքսիստին գրավ է թողել: Վրաց սահմանապահներն այդ պատճառով կողբեցուն հետախույզի տեղ են դրել:

Իրազեկ աղբյուրներն ասում են, որ Արմենի նկատմամբ Վրաստանում արագացված դատաքննություն է սկսվել, նրան մեծ տուգանք է սպասվում: Հայաստանի անկախանալուց 21 տարի անց բարեկամ երկիր Վրաստանի հետ դեռ սահմանազատում չի արված, սահմանագծի նշումները շատ տեղերում բացակայում են: Այս վիճակի մասին «Առավոտը» նախկինում գրել է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031