Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. Ավտոբուսը քարոզչություն չէ, այլ տրանսպորտի միջոց (ձայնագրություն)

Մարտ 19,2012 13:11

«Այո´, ՀՀԿ-ն հանդես է գալիս ՀՀԿ-ին վայել համամասնական ցուցակով»,- ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանն այսպես պատասխանեց Aravot.am-ի այն հարցին՝ արդյոք ՀՀԿ-ին վայե՞լ է այն ցուցակը, որտեղ 10-րդ տեղում է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, որը 2010-ի դեկտեմբերին տեղի ունեցած միջադեպի պատճառով ժամանակավորապես հեռացվեց քաղաքականությունից, կամ գեներալ Մանվելի ներկայությունը, որի գործունեությունը բոլորին է հայտնի: Մանրամասնելով՝ քաղաքական գործիչը նաև նշեց. «Որպես զանգվածային ուժ՝ 250 անձից բաղկացած ցուցակում մենք փորձել ենք ներկայացնել և ներգրավել հասարակության բոլոր շերտերի, խմբերի զանգվածային ներկայացվածությունը, և ինչ-որ իմաստով այս գործիչներից յուրաքանչյուրը, ինչպես նաև ես, իր տեղում անփոխարինելի է»:

Մեր մյուս հարցին՝ ինչո՞ւ դեռ քարոզարշավը չսկսած ՀՀԿ-ն արդեն քարոզարշավ է սկսել եւ Հանրապետականի լոգոյով ավտոբուսով շրջում է հանրապետությունով մեկ, կամ համայնքներում ժամանակից շուտ նախընտրական շտաբներ են բացվել, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «ՀՀԿ-ն ոչ մի բանից առաջ չի ընկել: Ամեն ինչ ժամանակացույցի մեջ է: Ավտոբուսը քարոզչություն չէ, այն ընդամենը տրանսպորտի միջոց է: Կարող էր և լոգոյով չլինել, ես բան չեմ ասում: Ես էլ կարող եմ իմ մեքենայի վրա ՀՀԿ-ի զինանշանը, կամ լոգոն փակցնել, դա կլինի քարոզչությո՞ւն»:

Aravot.am-ը պարոն Զաքարյանից նաև հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիոն գործընկերությունը մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո խզվի ԲՀԿ-ի ներկայիս վարքի պատճառով, քանի որ արդեն մեծամասնական համակարգով իրար դեմ են առաջադրվել ՀՀԿ և ԲՀԿ ներկայացուցիչներ: ԱԺ պատգամավորը պատասխանեց. «Սա նորմալ մրցակցային գործընթաց է, որտեղ հասարակությունը պիտի հնարավորություն ունենա ընտրել լավագույնին: Կարծում եմ, որ համագործակցությունը միշտ էլ ցանկալի և նախընտրելի է բոլորի համար, այդ թվում նաև ԲՀԿ-ի»:

VOICE082

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031