Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամի արձագանքը՝ ԲՀԿ քննադատական ելույթների մասին (Ձայնագրություն)

Մարտ 19,2012 12:57

ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն այն կարծիքին է, որ նախընտրական շրջանում ամեն մեկը փորձում է խուսափել Հայաստանում ստեղծված իրավիճակի պատասխանատվությունից: «Խոսքս իշխանական՝ կոալիցիոն կուսակցություններին է վերաբերում: Իսկ եթե նման քննադատություններ են հնչել, ապա կարծում եմ՝ մոտ 5 տարի Ազգային ժողովում լինելով, հնարավորություն ունեին այդ սխալներն ուղղելու եւ չքվեարկելու հօգուտ այդ որոշումների, եթե հիմա գտնում են, որ այդ որոշումներն անհիմն ու ի վնաս ժողովրդի են»,- Aravot.am-ին ասաց ՍԴՀԿ ատենապետը:

ԲՀԿ անդամների քննադատական ելույթները. որոնք հնչեցին մարտի 17-ին կայացած համագումարում՝ տիկին Սարգսյանը պայմանավորում է կուսակցության՝ առավելագույն ձայների քանակ ապահովելու մտադրությամբ: Նա չի բացառում նաեւ, որ այդ քանակն ապահովելու համար կուսակցությունը ոչ միայն քննադատության, այլ ուրիշ մեթոդների էլ դիմի. «Սպասենք, երեւի կլինեն այլ քայլեր եւս» :

Տիկին Սարգսյանը դժվարացավ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության հնարավորության մասին կանխատեսումներ անել, միայն հավելեց. «Համագործակցությունը որեւիցե քաղաքական ուժի հետ ինչոր փուլում չեմ բացառում, եթե խոսքը վերաբերում է արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացմանն ու դրա վերահսկողությանը՝ համատեղ ուժերով »:

VOICE009

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031