Ակումբի ղեկավարությունը կտրականապես հրաժարվում է խաղալ ապրիլի 15-ին նշանակված Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում, քանի որ այդ օրը լրանում է «Հիլսբորո» մարզադաշտում 1989 թվականի նույն օրը տեղի ունեցած ողբերգության 23-ամյակը, երբ «Լիվերպուլ»-«Նոթինգեմ Ֆորեսթ» հանդիպման ժամանակ մարդկային մեծ կուտակումների պատճառով 96 ֆուտբոլասեր մահացավ եւ 766 հոգի էլ վնասվածքներ ստացան:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Քեննի Դալգլիշը Անգլիայի գավաթի ղեկավարությանը նախապես տեղեկացրել է, որ այդ օրվանից ի վեր թիմը երբեք ապրիլի 15-ին չի խաղացել ու չի էլ պատրաստվում խախտել այդ տխուր ավանդույթը:
Հիշեցնենք, որ Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում «Լիվերպուլի» մրցակիցը լինելու է քառորդ եզրափակչի «Էվերթոն»-«Սանդերլենդ» հակամարտության հաղթողը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ