«Բարսելոնայի» պաշտպան Խերար Պիկեի ընկերուհին՝ հանրահայտ Շակիրան, Կատալոնիայի մայրաքաղաքի հենց կենտրոնում տրանսպորտային խցանման պատճառ է դարձել:
Ամենայն հավանականությամբ, «Բարսելոնայի» հերթական հաղթանակով ոգեւորված, նա ցանկացել է ուրախությունը կիսել շրջապատի հետ եւ փողոցի հենց մեջտեղում մեքենան կանգնեցրել է, բարձր միացրել երաժշտությունն ու մեքենայից իջնելով՝ սկսել է պարել իր կրակոտ պարերը: Հասկանալի է, մյուս մեքենաների վարորդներն էլ են կանգնել եւ անմիջապես հանդիսականների մեծ բազմություն է գոյացել, որոնց միացել են նաեւ ոստիկանները: Ոչ ոք չի ցանկացել խանգարել գեղեցկուհուն, սակայն փողոցում մեծ խցանում է առաջացել: Եվ միայն պարն ավարտելուց հետո գեղեցկուհին հանգիստ նստել է մեքենան եւ շարունակել ճանապարհը: Հավանաբար, նա գնացել է Պիկեին իր «հերոսության» մասին պատմելու:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ