Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն. ՀԱԿ նախընտրական ցուցակի որակը մտահոգում է Ռուբեն Թորոսյանին

Մարտ 19,2012 10:48

Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական գործունեության մասին

 ՀԱԿ-ը շարունակում է մնալ քաղաքական այն իրական ուժը, որը կարող է հակազդել երկրում գործող ապօրինի իշխանություններին: Անկասկած, դա Առաջին Նախագահի քրտնաջան և նվիրյալ գործունեության արդյունքն է 2007թ.-ից առ այսօր, ինչը պարտավոր ենք պահպանել նրա շուրջ համախմբված, առավել ևս, «Շարժման կորիզը կազմող», յուրաքանչյուրս:

 Դա է պատճառը, որ մենք պատասխանատվությամբ և մտահոգությամբ ենք ընդունում ցանկացած վրիպում, որը մեր կարծիքով, կարող է վնասել Կոնգրեսի հեղինակությանը և հռչակագրային գործունեությանը, հատկապես, այնպիսի շրջադարձային պահերին, ինչպիսին համապետական ընտրություններն են:

Այսպես, այն, որ կիսատ թողեցինք պայքարն ընդդեմ իշխանությունների ապօրինի կարգավիճակի, դա փաստ է, այն էլ՝ ցավալի, ինչն ավելի սանձարձակեց իշխանության յուրացողներին և էական ազդեցություն է թողնում ընտրական գործընթացների վրա:

Այն որ, շարունակում ենք բացարձակ անուշադրության մատնել այնպիսի գործոնների, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, դա էլ է փաստ, նույնքան ցավալի, մասնավորապես՝

  1. ՀՀԿ-ական ապօրինի ԸՕ-ի գործածությունը,
  2. ՀՀԿ կողմից իշխանության յուրացումը,
  3. կուսակցությունների բարեգործությունը,
  4. ապօրինի գրանցված կուսակցությունների ընտրագործունեությունը,
  5. որոշ եվրոկառույցների լկտի աջակցությունը ՀՀԿ ապօրինություններին:

Այս պայմաններում, աստղային ցուցակն էլ չի օգնի ՀԱԿ-ին, անգամ, պառլամենտական սահմանված շեմը հաղթահարելու համար, սակայն, նախընտրական ցուցակի որակն, այնուամենայնիվ, մտահոգում է մեզ և հույս ենք հայտնում, որ այդ մասին հրապարակային ներկայացումն առավել լսելի կլինի ՀԱԿ-ի առաջնորդին, մասնավորապես՝

  1. Առաջին Նախագահը չպետք է առաջադրվի, որպես ԱԺ պատգամավորության թեկնածու,
  2. 1995-2008թ.թ.-ի կեղծված ընտրությունների արդյունքներով ձևավորված իշխանություններում քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձիք չպետք է տեղ զբաղեցնեն Ցուցակի 1-30 տեղերում,
  3. Նույնը վերաբերում է, նաև, 1992-1997թ.թ.-ի ՀՀՇԿ-ական ականավոր գործիչներին,
  4.  1995-2008թ.թ.-ի կեղծված ընտրությունների ԿԸՀ-ների որևէ անդամ չի կարող տեղ զբաղեցնել Ցուցակում՝ ընդհանրապես,
  5. ՀԱԿ-ի Ցուցակի «առաջին տիկինը» պետք է հեղինակություն վայելի Հայաստանի կանանց շրջանում:

Հայտարարում ենք, որ ՀԱԿ առաջնորդն, ի հիշատակ 1995 և 1996թ.թ.-ի, պետք է հնարավորինս ձեռնպահ մնա զգացմունքային դրսևորումներից՝ սա այդ պահը չէ…

…իսկ մեր մտահոգությունը, հոգուտ Կոնգրեսի է և հայաստանցու:

 

 «ՄԻ-96» կուսակցության վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031