Լրահոս
Օրվա լրահոսը

Human Rights Defense-ի հայտարարությունը Խաչատուր Սուքիասյանի գրանցման վերաբերյալ

Մարտ 18,2012 23:46

HUMAN RIGHTS DEFENSE իրավապաշտպան կազմակերպության Խաչատուր Սուքիասյանի վերբերյալ ՀՀ Ոստիկանության կողմից կայացված ապօրինի որոշման մասին

HRD Իրավապաշտպան կազմակերպությունը փորձագիտական ուսումնասիրության ենթարկելով ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության 15.05.2012 թվակիր գրությունը` Խաչատուր Սուքիասյանին Էրեբունու անձնագրային բաժանմունքի կողմից 03.03.2012թ. տրամադրված տեղեկանքը չեղյալ հայտարարելու վերաբերյալ և Խաչատուր Սուքիասյանի ՀՀ Կենտրոնական Ընտրական և ընտրատարածքային հանձնաժողովներին ներկայացված դիմումները` ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածու իրեն գրանցելու վերաբերյալ, հանգել է այն եզրակացության, որ պետական կառավարման վերոնշված մարմնի կողմից կայացվել է ակնհայտ ապօրինի և անհիմն որոշում: Արդյունքում խախտվել են ՀՀ Քաղաքացի Խաչատուր Սուքիասյանի ընտրվելու և ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքները, ավելին նմանատիպ անօրինական գործողություններով կասկածի տակ է դրվել գալիք խորհրդարանական ընտրությունների օրինականությունը:

HRD Իրավապաշտպան կազմակերպությունը դիմում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ապօրինի և անհիմն որոշումը չեղյալ հայտարարելու և մեղավոր անձանց պատասխանատվության կանչելու խնդրանքով:

HRD Իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում հայաստանյան քաղաքական իշխանություններին ձեռնպահ մնալու մրցապայքարին մասնակցող անհատների և քաղաքական միավորների նկատմամբ կիրառվող անօրինական սահմանափակումներից և քաղաքական հետապնդումներից:

HUMAN RIGHTS DEFENSE Իրավապաշտպան կազմակերպություն

Լոս Անջելես, Քալիֆորնիա, ԱՄՆ, 17 Մարտի 2012թ

Հ.Գ. Սույն իրավապաշտպան կազմակերպությունը “Հայ Քաղաքացիական Հասարակություն” Մարդու իրավունքների պաշտպանության ընկերակցությունն է, որը վերանվանվելուց հետո կրում է HUMAN RIGHTS DEFENSE անվանումը: Իրավապաշտպան կազմակերպությունը հետևելու է խորհրդարանական ընտրությունների օրինականության ընթացքին և իրեն հասու միջոցներով պայքարելու է Հայաստանում ժողովրդավարական կարգի վերականգնման և օրինական ընտրությունների անցկացման համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031