«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Քորնը Հարավային Կովկաս կատարած այցի շրջանակում մարտի 16-18-ը այցելեց Երեւան:
Ուրբաթ օրը Սթիվեն Քորնին ընդունեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Ազատություն» ռադիոկայանի եւ հայաստանյան մամուլի գործունեությանը առնչվող հարցեր:
Նույն օրը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահը հանդիպում ունեցավ «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրային հարցեր:
Սթիվեն Քորնը հանդիպեց նաեւ մեր գործընկեր «Երեւան FM» ռադիոկայանի ղեկավարության հետ:
Կարդացեք նաև
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահը այցելեց նաեւ «Ազատություն» ռադիոկայանի Երեւանի բյուրո, հանդիպումներ ունեցավ ռադիոկայանի աշխատակիցների հետ:
Մարտի 18-ին Սթիվեն Քորնը այցելեց Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցեց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Ազատություն» ռադիոկայան