Դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլին մասնակցած Սյունիքի մարզի 551 աշակերտներից լավագույն արդյունքներ ցուցաբերած 93-ը կմասնակցի հանրապետական փուլին: Փետրվարի 25-ից մինչև մարտի 14-ը Հայոց լեզու, ֆիզիկա, պատմություն, քիմիա, հայ գրականություն, մաթեմատիկա, ինֆորմատիկա, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն լեզու, կենսաբանություն, ռուսաց լեզու, հայ եկեղեցու պատմություն, աշխարհագրություն և նախնական զինվորական պատրաստություն առարկաներից անկացված օլիմպիադայի մարզային փուլին չեն մասնակցել Կապանի թիվ 5, թիվ 6, թիվ 1 1, թիվ 12 եւ թիվ 13 դպրոցների աշակերտները, Գորիսից` թիվ 2 եւ 5, իսկ Մեղրից` թիվ 2 քաղաքային դպրոցների աշակերտները:
Միեւնույն ժամանակ ակտիվ մասնակցություն են ունեցել մի շարք գյուղական դպրոցների աշակերտները: Հատկապես աչքի են ընկել Հարթաշենի, Կարճևանի, Շվանիձորի, Խնձորեսկի, Վերիշենի, Ակների, Տաթևի, Օխտարի, Աճանանի, Բռնակոթի, Շամբի գյուղական համայնքների դպրոցների երեխաները: Ւնչպես տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից` օլիմպիադայի արդյունքներով լավագույն ցուցանիշներ են ցուցաբերել Կապանի թիվ 2 եւ 9, Գորիսի թիվ 4 և Սիսիանի ավագ դպրոցների աշակերտները:
Այս տարի գոհացուցիչ չէին մաթեմատիկա առարկայից ցուցաբերած հաջողությունները: Մասնակիցները շատ էին, բայց անհրաժեշտ միավորներ հավաքած աշակերտների թիվը բավականին քիչ էին:
Ընդհանրապես մասնակցություն չի եղել աստղագիտություն առարկայից, քիչ թվով աշակերտներ էլ մասնակցել են ինֆորմատիկա առարկայի մարզային փուլին:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ