Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատներն» ընտրություններին կմասնակցեն «Ժառանգության» ցուցակով

Մարտ 18,2012 21:25

Aravot.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նիստում քննարկվել եւ որոշում է կայացվել մասնակցել 2012թ.-ի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին, որ ձայների մեծամասնությամբ հաստատվել է  նաեւ կուսակցության կողմից առաջադրվող մեծամասնական թեկնածուների ցանկը: Կուսակցության տարածած հաղորդագրության համաձայն, հաշվի առնելով «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնությունը`  խորհուրդը հաստատել է նաեւ  համամասնական ընտրակարգով այդ կուսակցության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ «Ժառանգություն» կուսակցության համատեղ ցուցակը: Կուսակցությունը հրապարակել է  ցուցակի առայժմ միայն առաջին 25 տեղերը: Դրանց առնչությամբ Aravot.am-ի հարցադրումներին կուսակցությունում ձեռնպահ մնացին պատասխանել՝ խոստանալով, որ բոլոր հարցերի պատասխանը երկուշաբթի կամ երեքշաբթի օրը կտա «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Այդուհանդերձ, մեզ հաջողվեց  հավելյալ տեղեկություններ ստանալ համամասնական ցուցակի  շուրջ եղած մեկ երկու հարցի վերաբերյալ: Առաջինը, ինչ մեզ հաջողվեց պարզել այն է, որ այս ցուցակն, ըստ էության, ոչ  թե նախընտրական դաշինքի, այլ «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակն է, որտեղ հավասար համամասնությամբ տեղ ունեն ինչպես «Ժառանգության», այնպես էլ «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչները:

Համամասնական ցուցակի հրապարակված ցանկում չկա «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անկուսակցական պատգամավոր Լարիսա Ալավերդյանի անունը: Մեր ունեցած տեղեկություններով, նա սեփական ցանկությամբ տեղ է զբաղեցրել  ցուցակի դեռեւս չհրապարակված 41-րդ հորիզոնականում, նաեւ հրաժարվել է մեծամասնական ընտրակարգով առաջադրվել:

Ինչ վերաբերում է համամասնական ցուցակի 25-րդ տեղում հանգրվանած այլեւս անկուսակցական, բայց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանին, որը ինչպես հայտնի է՝ դարձել էր ՍԴՀԿ անդամ, բայց հետագայում, փաստորեն, լքել է նաեւ այդ կուսակցությունը, ապա  «Ժառանգություն» կուսակցության մեր աղբյուրը դրանում արտառոց ոչինչ չտեսավ՝ նկատի ունենալով, որ Խաչատրյանն այսօր էլ շարունակում է մնալ կուսակցության խմբակցության պատգամավոր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031