Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորի որդու գործը կուղարկվի ՀՔԾ (Տեսանյութ)

Մարտ 18,2012 15:17

 

 Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 17-ին Երեւանում տեղի ունեցած վթարի փաստով: Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 00.30-ին Երեւանի Զաքյան 5 շենքի բնակիչ 25-ամյա Հայկ Ղարագոզյանը վարելով «Տոյոտա-Պրադո» մակնիշի 07 ՈՈ 007 համարանիշի ավտոմեքենան Տերյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել է «Ալբերտ Առաքելյան ԱՁ Գիգա» տաքսի ծառայությանը պատկանող «Պեժո 206» մակնիշի Լ3069 համարանիշի ավտոմեքենային:  Պեժոյի վարորդը եղել է 47-ամյա Նորիկ Սողոմոնյանը: Վթարի հետեւանքով Պեժոյի ուղեւոր, 22-ամյա Սրբուհի Ազիզյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Երեւանի թիվ 2 բուժմիավորում: Գ. Շամշյանը հայտնում է, որ «Տոյոտա-Պրադոյի» վարորդ Գ. Ղարագոզյանը աշխատում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Էրեբունու հարկային տեսչությունում որպես հարկային տեսուչ: Իսկ նրա հայրը ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Հարաթյուն Ղարագոզյանն է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նախապատրաստված նյութերը հավանաբար կուղարկվեն Հայաստանի հատուկ քննչական ծառայություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031