Ավստրիացի պարաշյուտիստ Ֆելիքս Բաումհարտները մտադրվել է մոտ ժամանակներս աշխարհի ռեկորդ սահմանել՝ ցատկելով ստրատոսֆերայից:
42-ամյա էքստրեմալը արդեն նախապատրաստական մեկ ցատկ կատարել է 22 հազար մետրից եւ ութ րոպե անց բարեհաջող վայրէջք կատարել Ամերիկայի Նյու-Ջերսի նահանգում: Բաումհարտներն ազատ անկման ժամանակ, որը տեւել է 3 րոպե 43 վայրկյան, զարգացրել է ժամում 586 կմ արագություն:
Այդպիսի բարձրությունում օդի կտրտվածության եւ ցածր ջերմաստիճանի պատճառով ավստրիացին հատուկ պատրաստված հերմետիկ հագուստ է կրել, սակայն, միեւնույն է, ցուրտն իրեն զգալ է տվել: «Ես դժվարությամբ էի ձեռքերս շարժում եւ դրան ինչ-որ լուծում պետք է գտնել», – ասել է Բաումհարտները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ