Անգլիայի Չելթնեմ առողջարանային քաղաքում անցկացված ձիասպորտի փառատոնի առաջին երկու օրերին տարբեր պատճառներով հինգ մարզական նժույգ է սատկել: Եվ դա այն դեպքում, երբ կազմակերպիչների հավաստիացմամբ, ձեռնարկված են եղել անվտանգության բոլոր միջոցառումները:
Ողբերգություններին որպես հանդիսական ականատես դարձել են Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամները՝ Ուելսի արքայազն Չարլզի տիկին Կամիլան եւ միապետի թոռնուհին՝ Զառա Ֆիլիպսը, որը 2006 թվականին Գերմանիայի Ախեն քաղաքում դարձել է ձիասպորտի աշխարհի չեմպիոն:
Որպես կանոն, կենդանիների մահվան պատճառ հիմնականում դառնում են արգելքները հաղթահարելիս անկումների ժամանակ ծայրանդամների կոտրվածքները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ