Լրահոս
Օրվա լրահոսը

Կամքի ուժ գտնել և շարժմանը չենթարկվել. Հոգեբանի խորհուրդը համացանցից օգտվողներին

Մարտ 18,2012 13:26

Սոցիալական ցանցերի դերն ու նշանակությունը մեզանում գնալով ավելի է մեծանում: Իսկ դրանց բացասական ազդեցության մասին խոսում են ամենուր: Գրում են տագնապալի հոդվածներ ու տարածում զգուշացնող, դաստիարակչական տեսանյութեր: Բայց արդյո՞ք համացանցն այնքան վտագավոր է, ինչպես հաճախ ներկայացնում են: Ինտերնետի ու սոցիալական ցանցերի  դրական ու բացասական կողմերի, ազդեցության և մի քանի այլ բաների մասին զրուցեցինք հոգեբանական գիտությունների թեկնածու, «Սատար» հոգեբանական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, հոգեբան Հրաչյա Հովհաննիսյանի հետ:

-Սոցանցերից որևէ մեկում գրանցվա՞ծ եք: Ինչպե՞ս եք դրանց վերաբերվում հաղորդակցման այդ ձևին:

-Այո, 2-3 սոցիալական ցանցերում կամ: Կարծում եմ` սոցիալական ցանցերի ստեղծումից  մարդկանց շփման մակարդակը չի փոխվել, փոխվել են միջոցները:  Սոցիալական ցանցերի միջոցով շփումներն ավելի բաց են և ազատ:

-Հիմա շատ են խոսում համացանցի ու սոցցանցերի բացասական ազդեցության մասին: Դուք` որպես հոգեբան և օգտատեր, բացասական բաներ նկատու՞մ եք սոցցանցերում:

– Ես, ճիշտն ասած, կոնկրետ սոցիալական ցանցերը բացասական բան չեմ համարում: Բացասական է այն, որ մարդիկ ավելի շատ շփվում են վիրտուալ, ավելի շատ են ժամանակ անցկացնում ինտերնետում և համակարգչի դիմաց, որն առողջության համար վնասակար է, բացի այդ` այնտեղ շփումները մակերեսային են: Բայց ես չեմ շտապում դրանց պատճառով սոցցանցերը համարել բացասական երևույթ:

-Ըստ Ձեզ` սոցցանցերի դրական կողմերն ավելի շա՞տ են, քան բացասականները:

-Կարծում եմ `այո: Նախ որ շփման եզրերը մեծ են: Ապա դա մի նոր ազատ արտահայտման ձև է: Կայքերում մարդիկ ավելի ինքնավստահ են դրսևորում իրենց: Շփումն ու մտքերի փոխանակումը ավելի ազատ է և արագ:

-Ինչպե՞ս եք վերաբերում այն փաստին, որ այսօր երիտասարդներից շատերը օրվա մեծ մասն անցկացնում են համակարգչի դիմաց` ինտերնետում և սոցցանցերում:

-Գիտե՞ք, ինձ թվում է` զուտ սոցցանցերի պատճառով չէ, որ մարդիկ երկար ժամանակ շատ են անցկացնում համակարգչի դիմաց: Ժամանակակից կենցաղավարության և տեխնոլոգիական փոխհարաբերությունների պատճառով է, որ մարդիկ համակարգչի առաջ շատ ժամանակ են անցկացնում: Իսկ սոցիալական ցանցը միայն այդ ծրագրերից մեկն է: Այն, անշուշտ, ավելի մեծ ազդեցություն ունի մարդու վրա, քան այն խաղերը, որ երեխաներն են խաղում:

-Համակարգչի դիմաց երկար ժամանակ անցկացնելը ի՞նչ հետևանքներ է ունենում:

-Առաջին հեթին դֆիզիոլագիական տեսակետից է վնասակար: Ուղղակի էկրանի առաջ երկար ժամական նույն դիրքով նստելը, նույն կետին նայելը, ձեռքի նույն սահմանափակ շարժումները. սրանք բոլորը կարող են բացասաբար անդրադառնալ մարդու առողջության վրա: Բայց գոյություն ունեն տարրական հիգիենայի կաննոներ: Պետք է կես ժամը մեկ վեր կենալ, քանյլել, համակարգչի մաքրությունը պահպանել, սենյակի օդափախություն անել: Այս նույն կանոնները պահպանում էին դեռևս մինչև համակարգիչների մասսայականանալը: Ինչպես առաջ մեզ ասում էին`որ դիրքով չի կարելի գիրք կարդալ, հեռուստացույց դիտել, ինչքան ժամանակ է կարելի երեխաների հեռուստացույցների առաջ անցկացնել, հիմա էլ համակարգիչների դեպքում է:

 

Երեխաների վրա ինտերնետի ազդեցությունն ավելի մեծ է, ինչպե՞ս նրանց հեռու պահել դրա  վնասներից:

-Նրանց դեպքում պարզապես պետք է մեծահասակների վերահսկողությունը: Երբ չկար ինտերնետ, առաջ նույնպես մեծահասակներերը վերահսկում էին երեխաներին, հիմա էլ նույնն է: Հիմա ծնողներին տրվում են ինստրուկցիաներ` ինչպե՞ս արգելափակել անցանցկալի, վնասակար կայքերը, ինչպե՞ս դնել մանիտորը, որ ինքը անընդհատ նկատի երեխայի գործողությունները: Պետք է լինել գրագետ: Շատ վնասակար բաներ են վերագրում, բայց ես չեմ տեսել մի լուրջ գիտական հետազոտություն, որ հաստատի դրանք: Պետք չի կատաստրոֆիզացիայի տանել, սարսափահար անել մարդկանց: Կան տվյալներ թե երեխաները ինչքան ժամանակ պետք է անցկացնեն համակարգչի դիմաց:  Կան կոնկրետ ցուցումներ, սահմանափակ ժամեր յուրաքանչյուր տարիքի երեխաների համար:

-Ինչու՞ է առաջանում ինտերնետից ու սոցցանցերից կախվածությունը:

Դա կապված է ընդհանուր շահագրգռվածության հետ: Շփման կարոտը, հաղորդակցական ձգտումները, մղումները մարդկանց «գամում են» համակարգչի առաջ: Մարդիկ հաճախ անմիջական շփման հմտություններից թույլ են, և այդ միջնորդավորված շփումները` կարճ հաղորդագրությունների ու չատերի տարբերակով, լրացնում են այդ բացը:

Ինչպե՞ս ազատվել կախվածությունից:

   Կախվածություն միշտ էլ կա, ինչ-որ բաներից: Հնարավոր չի, որ մարդ իրա առօրյա գործունեության ընթացքում ինչ-որ բաներից կախվածություն չունենա: Այսօր գերակշռում է համակարգիչներից, ինտերնետից կախվածությունը: Պարզապես պետք է գրագետ լինել և թույլ չտալ, որ կախվածությունը վնասի մեզ: Մարդը պետք է պատասխանատվության զգացում ունենա, գիտակցի իր պարտականությունները, վերահսկի ինքն իրեն: Իսկ երբ հասուն մարդը չի կարողանում ինքնուրույն վերահսկել իրեն կարող է դիել համապատասխան մասնագետների:

 -Ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել մեր հասարակությունը ինտերնետի տարածումից հետո:

-Մարդիկ պարզապես ավելի տեղեկացված են դարձել: Իսկ շփման առումով տարածությունն է փոքրացել: Օնլայն շփումը բերել է տարածության սեղման: Մարդիկ հեռավորությունը կարող են չզգալ:

-Հոգեբանի խորհուրդը սոցիալական ցանցերից օգտվողներին:

-Իմ միակ խորդուրդը հետևյալն է` պետք է խուսափել ավելորդ ինֆորմացիա ստանալուց: Սոցցանցերում և առհասարակ ինտերնետում մեծ ծավալի ինֆորմացիաներ են գալիս, և դրանց ճնշող մեծամասնությունը կենսական չեն: Դրանք ստիպում են ավելի ինֆորմացիա ստանալ, որից մարդիկ ինֆորմացիոն գերբեռնվածություն են ունենում: Սա ստրեսածին գործոն է, այն կարող է մարդուն դեպրեսիաների մեջ գցել: Թվում է` շատ ինֆորմացիա կա, բայց մարդը անորոշության մեջ է, քանի որ նա չի հասցրել մարսել ինֆորմացիան: Մարդիկ, թերթելով իրենց սոցցանցերի գլխավոր էջը, տեսնում են ինֆորմացիան և շարժմանը ենթակվելով` սեղմում են այն ու կարդում: Պետք է կամքի ուժ գտնել և ուղղակի, շարժմանը չենթակվել: Թող իմացության ձգտումը գերակայի շարժմանը:

Տաթև Կարակաշյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031