Լրահոս
Օրվա լրահոսը

ԺԱԿ-ը սատարելու է ՀՀԿ-ին (ձայնագրություն)

Մարտ 18,2012 12:48


Այսօր Կառավարության նիստերի դահլիճում կայացած «Ժողովրդավարություն և Աշխատանք» կուսակցության համաժողովում ազդարարվեց, որ կուսակցությունը սատարելու է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:

Հիշեցնենք, որ ԺԱԿ նախագահ Սպարտակ Մելիքյանն 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Այսօր համաժողովում հայտնի դարձավ, որ «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցության ազգային կոմիտեի ընդունած որոշման համաձայն՝ խորհրդարանի հերթական ընտրություններին ԺԱԿ-ը մասնակցելու է սատարելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ին:

Կուսակցության նախագահ Սպարտակ Մելիքյանն իր ելույթում ասաց. «Այս համաժողովը կարեւորվում է քաղաքական լրջագույն մի շարժառիթով, որն այսօր ուղղակիորեն բխում է Հայաստանում լայնորեն մեկնարկած քաղաքական նախընտրական գործընթացների տրամաբանությունից: Հայաստանն այսօր հերթական անգամ կանգնած է համապետական ընտրությունների առջեւ, որոնց նշանակությունը չափազանց կարեւոր է Հայաստան երկրի եւ հայ ժողովրդի հետագա կայուն եւ անվտանգ առաջընթացի տեսանկյունից»:

Սպարտակ Մելիքյանն իր ելույթում նաեւ նշեց, որ անցած ութ տարում «ԺԱԿ-ը կայացել է որպես կենսունակ, գաղափարակիր անդամներով համալրված կառույց, որի համար առաջնային է եղել քաղաքական սկզբունքայնությունը եւ հայրենանվեր աշխատանքը եւ ոչ երբեք քաղաքական էժան պոպուլիզմը»:VOICE005

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031