Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ է, որ Քոչարյանը «պերեդաչի» չուղարկեց Թամամյանին

Մարտ 18,2012 12:08

Հովհաննես Թամամյանը՝ դատարանում

«Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով այն փաստին, որ Հովհաննես Թամամյանն ի վերջո համաձայնեց իրեն առաջադրված մեղադրանքին ու միջնորդեց անցկացնել արագացված դատաքննություն՝ «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար  Տիգրան Տեր-Եսայանն ասաց. «Եթե մի մարդ ընդունում է, որ իր պաշտոնավարման շրջանում սպանության գործ է թաքցրել, պարտակել, կամ անտեսել է գործի որոշ նյութեր՝ նա ավազակային հարձակումն էլ կարող էր անտեսել: Նման մարդը ոչ թե գեներալի աստիճանի պիտի հասներ, այլ նրան ընդհանրապես պետք չէր պաշտոն տալ»:

Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանը Կենտրոնի ոստիկանության պետն էր, երբ 2004 թվականի ապրիլի 30-ին ավազակային հարձակում կատարվեց Տիգրան Տեր-Եսայանի բնակարանի վրա: Հանցագործությունը մինչ այժմ էլ բացահայտված չէ:

Տիգրան Տեր-Եսայանն «Առավոտի» հետ զրույցում հիշել էր, որ որպես Կենտրոնի ոստիկանապետ «Հովհաննես Թամամյանը շատ ագրեսիվ էր իր գործունեության մեջ, վարչական կալանքների եւ այլ առումներով՝ այն աստիճանի, որ գնում ուրիշ շրջաններից բերում՝ բերման էր ենթարկում հանրահավաքների, երթերի մասնակիցներին եւ այլն: Նա իր սահմաններում, լիազորությունների շրջանակներում չէր: Եվ բոլորը գիտեին, որ Թամամյանն իր կարգավիճակով ավելի բարձր էր, քան պետական շատ պաշտոնյաներ»: Նաեւ պատմելով Թամամյանի մի խոստովանությունը, թե ենթարկվում է իր անմիջական շեֆին՝ Քոչարյանին, հարց էր ուղղել. «Հիմա ինձ հետաքրքրում է՝ Ռոբերտ Քոչարյանը գոնե «պերեդաչի» ուղարկո՞ւմ է իրեն»:

Այժմ Տիգրան Տեր Եսայանն ասաց. «Ես այնքան ուրախ եմ, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «պերեդաչի» չի ուղարկել Հովհաննես Թամամյանին: Եթե ուղարկած լիներ՝ հիմա նա արագացված դատաքննությամբ չէր դատվի, այլ ազատ կարձակվեր: Ի պատիվ իրեն՝ չի արել, եւ թողել է, որ «արջի ծառայություն» մատուցողը պատժվի: «Լարախաղացը», որտեղ էլ լինի՝ իշխանության, թե ընդդիմության մեջ, ի վերջո ընկնում է: Ու գեներալը լարախաղաց չպետք է լիներ»:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031