«Լոս Անջելես Դոջերս» ակումբի բեյսբոլիստ Մեթ Քեմփի ընկերուհին՝ ոչ պակաս ճանաչում ունեցող երգչուհի Ռիհաննան, ըստ երուույթին վարսերի հետ կապված խնդիրներ ունի:
Ամենատես լրագրողները նկատել են, որ նա վաղուց վարսավիրանոց չի գնում ու ներկած մազերի տակից սկսել են երեւալ բնական մազերի արմատները, որոնք թաքցնելու համար Ռիհաննան գլխարկ է կրում: Տաբլոիդները դա կապում են ինչ-որ խնդրի, մասնավորապես, ճաղատանալու հետ: Սակայն ամենահավանականն այն է, որ երգչուհին պարզապես շատ է զբաղված ու Նյու Յորքում բնակվող իր անձնական վարսահարդարին հաճախակի այցելելու ժամանակ չունի: Հետաքրքիր է, որ Ռիհաննան ամեն այցելության համար իր վարսահարդարին վճարում է 9,5 հազար եվրո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ