Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Ոստիկանությունում ոստիկանների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկում էին օրերս Մաշտոցի այգում ոստիկանների կողմից ակտիվիստների վրանի հափշտակության իրավաչափությունը:
Քննարկմանը ներկա փաստաբանների պալատի փոխնախագահ Արա Զոհրաբյանը լրագրողներին ասաց, որ ակտիվիստները բնակլիմայական պայմաններից ելնելով են փորձել պաշտպանվել, հետեւաբար ոստիկանները չպետք է ապամոնտաժեին վրանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ