Լրահոս
Օրվա լրահոսը

Անգլիացի փորձագետը բացահայտե՞լ է հայ ոստիկանների սուտը (Տեսանյութ)

Մարտ 17,2012 22:52

Փոխոստիկանապետն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր կլոր սեղանի շուրջ փորձում էին հասկանալ, թե ինչքանով էին օրինաչափ օրեր առաջ Մաշտոցի այգում ոստիկանների գործողությունները: Քննարկմանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ չտվեցին մասնակցել:

Ի՞նչ քննարկվեց փակ դռներից այն կողմ Aravot.am-ին պատմեց «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Ըստ նրա, մասնակիցները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու դժգոհությունները եւ պահանջել բացատրություններ այգում ակտիվիստները վրանի հափշտակելու ու ցուցարարների վրա ոստիկանների հարձակվելու մասով. «Ոստիկանությունը շարունակ պաշտպանվում էր, որ օրինական հրաման են տվել, բայց այդ օրինականության հիմքերը չկարողացան տալ: Արդարադատության փոխնախարարներից մեկն էլ պնդում էր, թե ոստիկանները հայեցողական գործողությունների իրավունք ունեն, ոչ ոք չի վիճում դրա հետ, բայց վրանն ինչո՞վ էր խոչընդոտում որեւէ մեկ այլ անձի իրավունքները չկարողացան հիմնավորել»:

Պարոն Բարսեղյանն ասաց, որ մասնակիցներից ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանն էլ քննարկման ընթացքում անդրադարձել է Երեւանի ոստիկանապետի տարածած տեղեկությանը, թե միջադեպի օրը ծննդատան տնօրենից ահազանգ են ստացել: Տիկին Բախշյանն ասել է, որ ինքն անձամբ է ստուգել եւ ծննդատնից պարզել, որ տնօրենը Հայաստանում չէ: «Այսինքն բացարձակ ստի մասին է խոսքը»,- ասաց պարոն Բարսեղյանը:

Նրա խոսքերով քննարկմանը մասնակցել է նաեւ անգլիացի փորձագետ: Նա էլ, ներկայացնելով իր արձանագրությունը դեպքի վերաբերյալ, ասել է , որ ոստիկանանական ուժերը չափազանց շատ են եղել խնդիրը կարգավորելու համար, իսկ վրանն իր կյանքում տեսած վրաններից ամենափոքրն է եղել ու ոչ մի կերպ չի խոչընդոտել անցուդարձին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031