
Զանգվածային լրատվության միջոցներում առկա մի շարք հարցադրումների առիթով Անձնագրային և վիզաների վարչության կողմից կրկին անգամ ստուգվել են Խաչատւր Սուքիասյանին վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացի չհանդիսանալու և հանրապետությունում մշտապես բնակվելու տեղեկանք տրամադրելու համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքները:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Խաչատուր Սուքիասյանի վերաբերյալ տվյալները չեն համապատասխանում «վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու»` օրենքով սահմանված պահանջին: Մասնավորապես` Խաչատուր Սուքիասյանը տևական ժամանակ անընդմեջ բնակվել է Հայաստանի Հանրապետությունից դուրս:
Հիմք ընդունելով «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները` Անձնագրային և վիզաների վարչությունը մարտի 15-ին նամակ է ուղարկել Խաչատուր Սուքիասյանին` տեղեկացնելով նրան ուսումնասիրության արդյունքների մասին:
Նամակի պատճենն ուղարկվել է նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով:
ՀՀ ոստիկանություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: