Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, այսօր մեծամասնական ընտրակարգով նոր թեկնածուներ են առաջադրվել: Թիվ 2-րդ ընտրատարածքում ինքնառաջադրվել է անկուսակցական, ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը, թիվ 11-ում նոր թեկնածու է ավելացել՝ անկուսակցական ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանը, 15-ում՝ Ոսկեվազ համայնքի ղեկավար, ՕԵԿ-ական Հայկ Հովհաննիսյանն է, իսկ թիվ 17-ում՝ իրենց ուժերը կփորձեն Ժողովրդական կուսակցությունից Տիգրան Կարապետյանը եւ Բերքանուշ համայնքի ղեկավար Մանվել Հայրապետյանը:
Թիվ 18 ընտրատարածքում էլ ավելացել է ՕԵԿ-ական թեկնածու՝ ԱԺ պատգամավոր Իշխան Խաչատրյանը, 21-ում՝ ՀՀԿ-ական, ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, 23-ում էլ՝ «Եվրոպա» ընկերության տնօրենի տեղակալ ՕԵԿ-ական Կարեն Բոթոյանը: 26-ում՝ ԲՀԿ-ական Աժ պատգամավոր Մելիք Մանուկյանն է, 31-ում՝ ՀՀԿ-ական ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, 32-ում՝ նախօրեին առաջադրված անկուսակցական 2 թեկնածուներին միացել է ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար , ՀՀԿ-ական «Տաշիր» ԲՀ հոգարաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ