Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրի մարզում գայլը հարձակվել է երիտասարդի վրա (Տեսանյութ)

Մարտ 17,2012 19:14

 Այսօր՝ մարտի 17-ին ոստիկանության Բաղրամյանի բաժնի աշխատակիցները այցելել են Երեւանի «Սուրբ Գր. Լուսավորիչ բժշկական կենտրոն»: Նշված կենտրոնում երեկվանից իր բուժումն է ստանում Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղի բնակիչ, 22-ամյա Սուրիկ Իսայանը: Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 15-ին առավոտյան ժամը 5.30-ի սահմաններում Սուրիկ Իսայանը իրենց տան բակում շան հաչոցներ է լսել: «Դուրս եկա տանից, տեսնեմ գայլը շների վրա է հարձակվել: Լույսը վառեցի՝ մտածելով, որ կփախնի, էն էլ չփախավ, հարձակվեց վրաս: Դիմադրում էի: Հետո, երբ շունը հարձակվեց գելի վրա, գելն ինձ թողեց, նորից հարձակվեց շների վրա»,-ֆոտոլրագրողին պատմում է տուժած Իսայանը: Աղմուկ աղաղակի վրա դուրս են գալիս ընտանիքի անդամները եւ գայլը դիմում է փախուստի: Ըստ գյուղացիների, գայլը փախել է հարեւան Արտամետ գյուղ: Սակայն մինչեւ փախնելը, մի քանի ժամ գայլը եղել է գյուղում, անգամ դպրոցի բակում: Եվ միայն հովիվ Շալիկոն գայլին տեսնելով զանգահարում է որսորդ Վրեժին եւ, հետապնդելով շների կողմից վիրավորված գայլին, կարողանում են վնասազերծել: Գայլի հարձակումից վնասվել է Սուրիկի դեմքը: Այդ վիճակում վերջինս տեղափոխվումէ  Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղ ստանում է առաջին բուժօգնությունն ու կատաղության դեմ ներարկումը, ապա տեղափոխվում Երեւան: Այս պահին բուժումը շարունակվում է «Սուրբ Գր. Լուսավորիչ բժշկական կենտրոնի» ընդհանուր պալատում:


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031