Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն խոստանում է «Հզոր պետություն եւ բարեկեցիկ ընտանիք» ու մաղթում «Խաղաղություն երկրում»

Մարտ 17,2012 17:16

«Հայաստանում չկա բարենպաստ միջավայր, որպեսզի աշխատող մարդը կարողանա լավ ապրել»,- սա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եզրահանգումն է, որը նա բարձրաձայնեց այսօր, կուսակցության 6-րդ համագումարում: Ծառուկյանն այս առիթով մի շարք հռետորական հարցեր հնչեցրեց. «Ինչու՞ են Հայաստանից դուրս լավ հաջողություններ ունենում, հայտնի դեմքեր դառնում, 1-2 տարում ոտքի կանգնում, իսկ Հայաստանում դա հնարավոր չէ: Պատճառը մեկն է` չկա բարենպաստ միջավայր: Պետք է ստեղծվի ժողովրդական կապիտալիզմ, որից կօգտվեն ոչ թե միայն ընտյալները, այլև աշխատող մարդը, ով ուզում է բարիք ստեղծել: Արտագաղթն ահագնացող չափերի է հասնում: Մենք չենք ստեղծում զբաղվածության համար պայմաններ, բայց պայքարում ենք աղքատության դեմ: Մեր կուսակցության գերխնդիրը լինելու է աշխատատեղերի ստեղծումը, որպեսզի շարքային մարդն իր վրա զգա տնտեսական աճը: 2009 թվականին տնտեսական ճգնաժամը բացասական ազդեցություն թողեց մեր և բոլոր երկրների վրա, բայց ի տարբերություն մեզ, մյուս երկրների կառավարությունները օգնության ձեռք մեկնեցին գյուղացուն և գործարարին: Բայց ի՞նչ արեցինք մենք` փոքր և միջին բիզնեսը փակեցինք, ոչ մի օգնություն ցույց չտվեցինք: Մենք վստահեցնում ենք, որ ի վիճակի ենք արժանապատիվ կյանք ապահովել փոքր և միջին բիզնեսմենի և շարքային քաղաքացու համար և միասին կունենաք բարգավաճ Հայաստան»: Ըստ Ծառուկյանի մանր ու միջին գործարարներն “անտերության» են մատնված: Երկրի ամենաուժեղ զենքը Ծառուկյանը համարում է մեր երկրում արժանապատիվ ապրող քաղաքացուն: ԲՀԿ-ի կարգախոսները լինելու է` «Հզոր պետություն, բարեկեցիկ ընտանիք», ըստ Ծառուկյանի, ԲՀԿ-ում գիտեն թե ինչպես հասնել դրան: Հաջորդ կարգախոսը` «Խաղաղություն երկրում»: «Մեր երկրի ներսում մենք չպետք է գտնենք թշնամիներ: Երկրին այս վիճակից դուրս բերելու համար , մեզ անհրաժեշտ է համախմբում»,-հայտարարեց Գագիկ Ծառուկյանը` հավելելով. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մենք ամեն ինչ անելու ենք ընտրողի քվեն, ընտրողի իրավունքները պաշտպանելու համար: ԲՀԿ-ն ամեն ինչ անելու է մեր քաղաքացիների վստահությունը, հավատը, հուսը արդարացնելու համար։ Մենք երբեք ժողովրդին հուսախաբ չենք արել և չենք անելու, համոզված եղեք»:

ԲՀԿ վեցերորդ համագումարում հնչեցին Հայաստանի սոցիալ-տնտեսական, քաղաքական, առողջապահական, օրենսդիր ոլորոտներին առնչվող ելույթներ, որոնք, փաստորեն, կազմելու են կուսակցության ծրագիրը` առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Համագումարի մասնակիցները միաձայն ընդունեցին կուսակցության ծրագիրը:

Նելլի Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031